Բաժիններ՝

Իրանի նախագահը նոր կառավարության առաջին նիստն է անցկացրել

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին օգոստոսի 26-ին անցկացրել է երկրի նոր կառավարության առաջին նիստը: Նիստի ընթացքում հայտարարվել է Ժողովրդական կառավարության ղեկավարների հռչակագրի ընդունման մասին, որը պարտավորվում են ստորագրել նախարարների կաբինետի բոլոր անդամները:

Փաստաթուղթը բովանդակում է տասը կետ, որոնց պետք է հետեւի կառավարությունը: Դրանց թվում են կոռուպցիայի հակազդումը, օրենքի գերակայությունը եւ մարդկանց պահանջմունքները՝ որպես առաջնահերթություն իշխանությունների կողմից որոշումների ընդունման համար:

Օգոստոսի 25-ին Իանի Մեջլիսը (խորհրդարանը) վստահություն է հայտնել երկրի կառավարության նոր կազմին, որը ներկայացրել էր հանրապետության նախագահը: 19 հավակնորդներից միակ թեկնածուն, որը հավանություն չի ստացել Մեջլիսի կողմից, Հոսեյն Բագգոլին է, որն առաջադրվել էր կրթության նախարարի պաշտոնում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031