Բաժիններ՝

Թուրքիան ի վիճակի չէ հաղթահարել Սիրիայից կամ Աֆղանստանից միգրացիայի լրացուցիչ բեռը. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան Աֆղանստանից իր զինվորական ուժերը ետ է վերադարձնում։ Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

Էրդողանն ընդգծել է, որ Աֆղանստանում գործընթացների ապագան կորոշվի ոչ թե խոսքերով, այլ թալիբների գործողություններով:

«Աֆղանստանում կայունության ապահովումը հատուկ նշանակություն ունի: Այս նպատակին հասնելու համար Անկարան կշարունակի սերտ երկխոսությունը Աֆղանստանի բոլոր կողմերի հետ»,- հայտարարել է Էրդողանը:

Էրդողանը հավելել է, որ Թուրքիան, որպես երկիր, որն իր դռները բացել է ավելի քան 5 միլիոն փախստականների և միգրանտների առջև, ի վիճակի չէ հաղթահարել Սիրիայից կամ Աֆղանստանից միգրացիայի լրացուցիչ բեռը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031