«Օպերատիվ տեղեկատվական արձագանքի բացակայության և անլուրջ վերաբերմունքի պայմաններում օրը սկսվում և ավարտվում է սահմանային միջադեպերի սպասումներով». Տիգրան Աբրահամյան
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկվանից ողջ գիշեր Մարդու իրավունքների պաշտպանից, տարբեր գործիչներից սկսած մինչև ֆեյսբուքյան օգտատերեր, ահազանգում էին Գորիս-Կապան ճանապարհի մի քանի հատվածներում ստեղծված իրավիճակի մասին ու միայն այսօր առավոտյան թեմային արձագանքող ԱԱԾ-ն կոչ է անում հետևել պաշտոնական լրահոսին։
Օպերատիվ տեղեկատվական արձագանքի բացակայության, իշխանության՝ անվտանգության հարցերի վերաբերյալ ունեցած անլուրջ վերաբերմունքի պայմաններում էլ մեր քաղաքացիների օրը սկսվում և ավարտվում է նոր սահմանային միջադեպերի սպասումներով։