«Նիկոլը պետք գնա ցավոտ ու ծանր լուծումների, որի համաձայնությունն ինքը տվել է»․ Աղասի Ենոքյան
Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլը պետք գնա ցավոտ ու ծանր լուծումների, որի համաձայնությունն ինքը տվել է։ Հիմա հասկացել է, որ այդ լուծումներից հետո իրեն կարող է գործից հանեն։ Դրա համար էլ փորձում է իմիտացիոն գործընթացներ ձեռնակել, թե իբր ինքը չի կարող նոր հողեր տալ, պայմանագրեր ստորագրել, եւ այլն։
Դրա համար էլ Նիկոլի ՊՆ-ն հայտարարում է, թե իրենք կպաշտպանեն Հայրենիքը, կկրակեն եւ այլն։ Դրա համար էլ Նիկոլի ԱԺ-ն ամեն օր սկանդալներ է սարքում, որ նա ցույց տա, թե այսպիսի պարլամենտով ոչ մի փաստաթուղթ էլ չեմ կարող անցկացնել։
Որ փորձում է նոր հողեր չտալ ու վատ փաստաթղթեր չստորագրել՝ լավ է անում Նիկոլը։ Վատ այն է, որ ժամանակին իր տերերին խոստացել է գնալ ցավոտ ու ծանր լուծումների, ինչի դիմաց եւ ինչի համար ստացել է հաղթանակ խորհրդարանական ընտրություններում, բայց հիմա մանր ժուլիկի նման փորձում է իր տերերին «գցել»։
Այսօր ադրբեջանցիները փակել են Հայաստանի ստրատեգիական մայրուղիներից մեկը, թե՝ եթե կրակող ես, կրակիր։ Վաղն էլ գորգի վրա են կանչելու, ասեն՝ հերիք մայմունություն անես, ստացար քո ԱԺ-ն, ոնց կուզես, լուծիր մեր հարցերը»։