Բաժիններ՝

5,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Չինաստանի հյուսիս-արևմուտքում

Օգոստոսի 26-ին 5,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՉԺՀ-ի հյուսիս – արեւմուտքում՝ Ցինհայի եւ Գանսուի նահանգների սահմանագծին: Այդ մասին հայտնել է Հոնկոնգի դիտարանի սեյսմոլոգիական ցանցը, որն ստորգետնյա ցնցումները գրանցել է տեղական ժամանակով 07:38-ին (Երեւանի ժամանակով 03:38-ին):

Ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Յույմեն քաղաքից (Գանսուի նահանգ) 230 կիլոմետր դեպի հարավ – արևմուտք սակավաբնակ շրջանում: Օջախի գտնվելու խորությունը չի ճշտվում:

Զոհերի եւ ավերածությունների մասին տվյալներ չեն ստացվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս