«Երբեք մտքովս չէր անցնի, որ Սերժ Սարգսյանի պաշտպանությամբ հանդես կգամ, բայց ցինիզմն ու անբարոյականությունը պետք է չափեր ունենան». Աղասի Ենոքյան

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երբ Սերժ Սարգսյանն եկավ Երեւան, նա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ինքնապաշտպանության Կոմիտեի նախագահն էր։

Եթե նա կոշիկ չուներ, նշանակում է, որ մեր պետությունը այնքան աղքատ վիճակում էր, որ չէր կարողանում ամենաբարձր ու պատասխանատու պաշտոն զբաղեցնող մարդուն անհրաժեշտ ռոճիկն ապահովել։

Ուղղակի հիշենք, որ այդ տարիներին ազգակցական կապերի շնորհիվ Խաչիկ Սուքիասյանը վայրի թալանի հիմնական մասնակիցներից էր, նա մոնոպոլիաներ էր հաստատում, իր առաջին միլիոնները կուտակում, ու դարձավ Հայաստանի առաջին օլիգարխը։

P.S.Երբեք մտքովս չէր անցնի, որ Սերժ Սարգսյանի պաշտպանությամբ հանդես կգամ, բայց ցինիզմն ու անբարոյականությունը պետք է չափեր ունենան»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031