Աշխարհում ավելի քան 4,5 մլն մարդ է կորոնավիրուսով վարակվել մեկ շաբաթում
Ախարհում անցած շաբաթ ավելի քան 4,5 միլիոն մարդ է վարակվել կորոնավիրուսով եւ ավելի քան 68.000–ը մահացել: Ինչպես օգոստոսի լույս 25-ի գիշերը հաղորդել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), յոթ օրում ախտահարման նոր դեպքերի թիվն ավելի քան 80.000–ով գերազանցել Է նախորդ շաբաթվա ցուցանիշները, իսկ մահացության ցուցանիշներն՝ ավելի քան 1800–ով:
«Շաբաթվա ընթացքում (օգոստոսի 16–22) ստացվել են 4,5 միլիոնից ավելի նոր դեպքերի մասին հաղորդումներ»,- ասված է ԱՀԿ-ի շաբաթական համաճարակային տեղեկագրում:
«Նախորդ շաբաթվա համեմատությամբ համապատասխանաբար 20 տոկոսով եւ 8 տոկոսով նոր դեպքերի թվի ավելացման մասին են տեղեկացրել Արեւմտա-խաղաղօվկիանսյան տարածաշրջանը եւ Ամերիկան»,- նշել են կազմակերպությունում:
Դրա հետ մեկտեղ Հարավ – արեւելյան Ասիայում եւ Արեւելյան Միջերկրածովյան տարածաշրջանում հիվանդացությունը նվազել է համապատասխանաբար 16 եւ 10 տոկոսով: Մահացության աճ է արձանագրվել Եվրոպայում (11 տոկոսով) եւ Ամերիկայում (10 տոկոսով), մինչդեռ այն նվազել է Աֆրիկայում (11 տոկոսով) եւ Հարավ-արեւելյան Ասիայում (10 տոկոսով): Օգոստոսի 16-ից 22-ն աշխարհում հայտնաբերվել է 4 525 863 վարակված, ինչն ավելի քան 80.000–ով գերազանցում է նախորդ 7 օրվա ցուցանիշները (4 444 632): Անցած շաբաթ արձանագրվել Է մահվան 68 339 դեպք, ինչն ավելի քան 1800–ով ավելի Է նախորդ շաբաթվա մակարդակից (66․506):
Օգոստոսի 22-ի դրությամբ ընդամենն աշխարհում եղել է ախտահարման 211 288 358 դեպք: Համավարակի սկզբից մահացել է 4 422 666 մարդ:
ԱՀԿ-ում հիվանդացությունը գնահատում են որպես «կայուն գրեթե երկու ամսվա աճից հետո»:
Եվրոպայում յոթ օրում վարակվել է ավելի քան 1,16 միլիոն մարդ եւ մահացել ավելի քան 11.000–ը: Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում արձանագրվել են ախտահաման ավելի քան 1,6 միլիոն նոր դեպք եւ 21.000–ից ավելի մահացու վախճան: Հարավ-արեւելյան Ասիայում բժիշկները հայտնաբերել են 614.000–ից ավելի վարակված, մահացել է 17.000–ից ավելի մարդ:
Շաբաթվա ընթացքում ամենամեծ թվով վարակվածների մասին ԱՀԿ-ին հայտել է ԱՄՆ-ը (1 020 072): Այնուհետեւ հետեւում են Իրանը (251.610), Հնդկաստանը (231.658), Մեծ Բրիտանիան (219․919) եւ Բրազիլիան (209.099):
ԱՀԿ-ի տեղեկագի համաձայն՝ կորոնավիրուսի՝ բարձր վարակելիությամբ աչքի ընկնող «դելտա» շտամը, որը 2020 թվականի հոկտեմբերին հայտնաբերվել է Հնդկաստանում, ընդլայնել է իր աշխարհագրությունը 148-ից մինչեւ 163 երկիր, հաղորդել է ՏԱՍՍ-ը: