
Ավստրիայի ԱԳ նախարարը կոչ է արել թույլ չտալու Աֆղանստանի վերածումն ահաբեկչության որջի

Անհրաժեշտ է հնարավորինս ամեն ինչ անել՝ թույլ չտալու համար, որ Աֆղանստանն ահաբեկչության որջի վերածվի: Օգոստոսի 25-ին այդ մասին հայտարարել է Ավստրիայի եվրոպական եւ արտաքին գործերի նախարար Ալեքսանդեր Շալենբերգը Վիեննայում ՌԴ-ի արտաքին գործերի նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովի հետ հրավիրված համատեղ մամուլի ասուլիսում։
«Միջազգային հանրակցությունը պետք է հնարավորինս ամեն ինչ անի, որպեսզի թույլ չտա, որ Աֆղանստանը վերստին դառնա միջազգային ահաբեկչության ինկուբատոր»,- նշել է Շալենբերգը:
Նա աֆղանական հիմնախնդիրը համարել է «միջազգային օրակարգի ամենասուր հացը»:
Անհրաժեշտ է նաեւ կանխել, նրա խոսքով՝ «միգրացիայի վիթխարի ալիքը»:
«Մենք պետք է օգնություն ցույց տանք աֆղաններին» եւ թույլ չտանք, որ միգացիոն ալիքը հասնի մինչեւ մեր սահմանները, ասել է Շալենբերգը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: