Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ուրուգվայի նախագահին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ, շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նախագահ Լուիս Ալբերտո Լակալե Պոուին:

«Հայ-ուրուգվայական հարաբերությունները հիմնված են փոխադարձ վստահության, հարգանքի և համակրանքի վրա: Երկու երկրների համագործակցությանը մեծապես նպաստում է նաև տեղի մեծաթիվ հայ համայնքը: Հայաստանը և Ուրուգվայն ունեն երկկողմ կապերի ընդլայնման հսկայական ներուժ։ Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մեր երկրների միջև փոխգործակցությունը կզարգացնենք և կխորացնենք՝ ի շահ մեր ժողովուրդների»,- ասված է նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձում։

Տեսանյութեր

Լրահոս