ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կմասնակցի G7-ի՝ Աֆղանստանին նվիրված գագաթնաժողովին
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգն օգոստոսի 24-ին կմասնակցի Յոթի խմբի (G7)՝ Աֆղանստանի իրադրությանը նվիրված գագաթնաժողովին՝ առցանց ձեւաչափով: Այս մասին հայտնել է Հյուսիսատլանտյան դաշինքի մամուլի ծառայությունը:
«ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգն օգոստոսի 24-ին կմասնակցի G7-ի ղեկավարների հանդիպմանը, որը վիրտուալ ձեւաչափով կազմակերպել է «Յոթնյակում» նախագահող Մեծ Բրիտանիան»,- ասված է դաշինքի հայտարարության մեջ:
Ի տարբերություն Եվրամիության ինստիտուտների ղեկավարների, որոնք որպես կոլեկիվ ութերորդ անդամ մասնակցում են Յոթի խմբի բոլոր գագաթնաժողովներին, ՆԱՏՕ-ն սովորաբար չի մասնակցում այդ հանդիպումներին: Յոթի խմբի ղեկավարների արտահերթ տեսախորհրդաժողովը կազմակերպությոնում նախագահող Մեծ Բրիտանիան հրավիրել է Աֆղանստանի շուրջն ընդհանուր դիրքորոշման մշակման համար:
«Թալիբան» շարժման զինյալներն օգոստոսի 15-ին առանց մարտի մտել են Քաբուլ եւ մի քանի ժամվա ընթացքում լիակատար վերահսկողություն հաստատել քաղաքի նկատմամբ: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հայտնել է, որ լքում է երկիրը, որպեսզի արյունահեղություն թույլ չտա: Շատ երկրներ տարահանում են իրենց քաղաքացիներին եւ դեսպանությունների աշխատակիցներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: