
ԱՄՆ-ն անհանգստած է, որ ռազմական ինքնաթիռներ և ուղղաթիռներ են հայտնվել թալիբների ձեռքին

«Թալիբան» արմատական շարժման կողմնակիցները զավթել են որոշ քանակությամբ ռազմական ինքնաթիռներ, ուղղաթիռներ եւ հրթիռներ, ինչը հարուցում է ԱՄՆ-ի ղեկավարության մտահոգությունը: Օգոստոսի 23-ին այդ մասին հաղորդել է Al Arabiya հեռուստաալիքը՝ վկայակոչելով մի աղբյուր:
Նա նշել է, որ տեխնիկայի սւ սպառազինությունների քանակն աննաշան է, բայց այնուամենայնիվ հարուցում է ԱՄՆ-ի զինվորականների անհանգստությունը: Նրա տվյալներով՝ այս պահին որեւէ որոշում չի ընդունվել, թե ինչպես վարվել այդ սպառազինության հետ:
Ըստ որում թալիբների համար, հեռուստաալիքի տեղեկատվությամբ, դժվար կլինի օգտագործել ինքնաթիռները եւ ուղղաթիռները փորձառու օդաչուների բացակայության եւ տեխնիկայի տեխնիկական սպասարկման անհնարինության պատճառով:
Ինչպես նշում է Al Arabiya-ն, ԱՄՆ-ի ղեկավրությունն սպասում է Աֆղանստանից տարահանումն ավարտելուն, որպեսզի որոշում ընդունի թալիբների ձեռքն ընկած սպառազիությունն ու տեխնիկան ոչնչացնելու գործողությունների իրականացման մասին: Քննարկվում է նաեւ պահեստներին ավիահարվածներ հասցնելու հնարավորությունը:
ԱՄՆ-ի կողմից Աֆղանստանում զինված գործողությունն ավարտելու մասին հայտարարությունից եւ զորքերի դուրսբերումն սկսելուց հետո «Թալիբան» շարժումը հարձակում է ծավալել կառավարական ուժերի վրա եւ օգոստոսի 15-ին առանց մարտի մտել Քաբուլ: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին, վայր դնելով լիազորությունները, լքել է երկիրը: Արեւմտյան պետությունները տարահանում են իրենց քաղաքացիներին, այդ թվում դեսպաններին հաղորդել է ՏԱՍՍ-ը: