Աֆղանստանում անհայտ անձինք առևանգել են ուկրաինական ինքնաթիռը
Ուկրաինայի արտաքին գործերի փոխնախարար Եվգենի Ենինը պատմել է, որ անցյալ շաբաթ ուկրաինական ինքնաթիռը, որը պետք է ուկրաինացիներին տարհաներ Աֆղանստանից, առևանգել են անհայտ անձինք և դրանով ուրիշ ուղևորների տարել Իրան:
Օգոստոսի 23-ի երեկոյան Աֆղանստանից տարհանվող քաղաքացիներով երրորդ ինքնաթիռն է ժամանել է Ուկրաինա, որի մեջ եղել է 98 ուղևոր, որոնց թվում՝ Ուկրաինայի 41 քաղաքացի:
«Մեր ինքնաթիռն առևանգել են այլ մարդիկ: Օգոստոսի 17-ին մեզնից փաստորեն գողացել են ինքնաթիռը. այն ուկրաինացիներին տանելու փոխարեն անհայտ ուղևորների խմբով թռել է Իրան»,-Ենինը պատմել է «Գրոմադսկե ռադիո»-ին («հանրային ռադիո»), սակայն չի ճշտել, թե ինչով է ավարտվել միջադեպը:
Նրա խոսքը օգոստոսի 24-ին մեջբերվում է ռադիոյի կայքում: «Քաղաքացիներին տարհանելու մեր հաջորդ երեք փորձերը նույնպես չեն հաջողվել, քանի որ մեր ուղևորները չեն կարողացել հայտնվել օդանավակայանի տարածքում»,-հավելել է Ուկրաինայի ԱԳ փոխնախարարը:
Ենինը նշել է, որ վերջին շաբաթվա ընթացքում ամբողջ դիվանագիտական ծառայությունը՝ արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի գլխավորությամբ, աշխատել է «քրաշ-թեստի» ռեժիմով:
Ներկայում Աֆղանստանի բոլոր ցամաքային սահմանային անցումները վերահսկվում են «Թալիբան» շարժման ներկայացուցիչների կողմից, որը բռնատիրել է իշխանությունն Աֆղանստանում: Օտարերկրյա քաղաքացիների և արտասահմանյան ներկայացուցչություններում աշխատող աֆղանցիների տարհանումն անցկացվում է Քաբուլի միակ օդանավակայանով, որը պահպանում են ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի մյուս երկրների զինվորականները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: