Բաժիններ՝

«Ֆիզգորոդոկ»-ի իրադարձությունների հարցով ՄԻՊ-ը դիմել է Կառավարություն, Երևանի քաղաքապետարան ու իրավապահ մարմիններին

«Ֆիզգորոդոկ»-ում տեղի ունեցող իրադարձությունների հարցով տարածքի բնակիչներից ստացած ահազանգերն ու ակցիաների ժամանակ իրականացրած արագ արձագանքման այցերը Մարդու իրավունքների պաշտպանն ամփոփել է և գրություններ է հասցեագրել Երևանի քաղաքապետարան ու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն: Վերջինիս ուղղված գրությամբ բարձրացվել է այգու վիճելի տարածքը պատմամշակութային արժեքների ցանկից հանելու պատճառներին վերաբերող հարցեր:

Առանձին գրություններ են ուղարկվել նաև Ոստիկանություն և Դատախազություն:

Մասնավորապես, Երևանի քաղաքապետարան ուղղված գրությամբ բարձրացվեն են տարածքի սեփականաշնորհմանն ու շինթույլտվությանն առնչվող հարցեր, իսկ իրավապահ մարմիններին՝ ակցիայի ժամանակ ոստիկանների գործողությունների իրավաչափության հարցը, ինչպես նաև ակցիաների ժամանակ ու Ոստիկանության բաժիններում Մարդու իրավունքների պաշտպանի արձանագրած խնդիրները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031