Թուրքիան հերքել է աֆղան փախստականների համար կենտրոններ ստեղծելու մասին լուրը
Թուրքիայի արտգործնախարարությունը հերքել է բրիտանական մամուլում տեղ գտած այն տեղեկատվությունը, ըստ որի՝ Թուրքիայում աֆղան փախստականների համար ապաստանի դիմումներ ընդունող կենտրոններ են ստեղծվելու։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նախարարության կողմից հրապարակված գրավոր հայտարարության մեջ նշվել է, որ Թուրքիայում փախստականների համար նման կենտրոններ ստեղծելու առաջարկ որևէ երրորդ երկրի կողմից չեն ստացել, ստանալու դեպքում էլ, միևնույնն է, նման առաջարկները ընդունելի լինել չե կարող։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտարարել էր, որ Աֆղանստանում Բրիտանիայի համար աշխատող որոշ աֆղաններ մինչև վիզայի համար անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպումը կսպասեն երրորդ երկրներում, որտեղ հատուկ այդ նպատակով կենտրոններ կստեղծվեն։ Ուոլեսը այս համատեքստում մասնավորապես նշել էր Թուրքիան ու Պակիստանը, որտեղ, ըստ նրա, աֆղան փախստականների համար նման կենտրոններ են նախատեսվում։