Բաժիններ՝

«Ռոնալդուի հետ ամեն ինչ որոշված է»․ Նեդվեդ

«Յուվենթուսի» փոխնախագահ Պավել Նեդվեդը խոսել է «Ուդինեզեի» հետ Ա Սերիայի 1-ին տուրի թիմի մեկնարկային կազմում հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի բացակայության մասին:

«Սա մեր համատեղ որոշումն է Կրիշտիանուի հետ: Ամեն ինչ լավ է. Նա անպայման կմնա»,- ասել է Նեդվեդը DAZN-ին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ նման որոշումը պայմանավորված է հենց պորտուգալացու ցանկությամբ, քանի որ հարձակվողը դեռ կարող է լքել ակումբն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:

Անցած մրցաշրջանում Ռոնալդուն անցկացրել է 44 հանդիպում բոլոր մրցաշարերում և դարձել 36 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս