Բաժիններ՝

Պենտագոնում հայտնել են, որ Աֆղանստանից տարհանման գործընթացում ներգրավված է 18 ինքնաթիռ

ԱՄՆ իշխանություններն Աֆղանստանից տարհանման համար այս պահին ներգրավել են 18 ինքնաթիռ: Այս մասին հայտարարել է Պենտագոնում հերթական ճեպազրույցի ժամանակ գեներալ Հենկ Թեյլորը, ով, մասնավորապես, պատասխանատու է Աֆղանստանի մայրաքաղաքից մարդկանց տարհանման ժամանակ ԱՄՆ-ի լոգիստիկայի հարցերի համար:

Թեյլորը հիշեցրել է, որ ավելի վաղ ԱՄՆ-ի վարչակազմը որոշում էր կայացրել քաղաքացիական ավիացիան գործի դնել Աֆղանստանից մարդկանց դուրս բերելու համար:

«Այս պահին ներառված է 6 առևտրային ընկերության 18 ինքնաթիռ: Քաբուլի օդանավակայանից տարհանման հարցում, ինչպես նախկինում, տրվում է ռազմական ինքնաթիռներին»,- ասել է ամերիկացի գեներալը:

Պենտագոնի ներկայացուցիչը նաև հստակեցրել է, որ հուլիսի վերջից սկսած ԱՄՆ-ը Աֆղանստանից տարհանել է շուրջ 42 հազար մարդ: Վերջին օրվա ընթացքում Քաբուլից դուրս է բերվել մոտ 16 հազար մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս