
Քաբուլի օդանավակայանում տեղի ունեցած փոխհրաձգությունից հետո հրդեհ է բռնկվել

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի օդանավակայանում հրդեհ է բռնկվել, որը սկսվել է այնտեղ տեղի ունեցած փոխհրաձգությունից հետո: Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, արաբական լրատվամիջոցները գրել են, որ փոխհրաձգությունը սկսվել է ԱՄՆ զինվորականների և անհայտ անձանց միջև:
Հրդեհի կամ օդանավակայանին հասցված վնասների մասին այլ տեղեկություններ չեն հայտնում: