5-րդ զորամիավորման զորամասերից մեկը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի. հայտարարվել է ուսումնական տագնապ
5-րդ զորամիավորման զորամասերից մեկը օգոստոսի 23-ին բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Անձնակազմը հանդերձավորվել է, ստացել զենք-զինամթերք և դուրս բերվել նախորոշված շրջաններ։
Ստուգվել են զինծառայողների պատրաստվածությունը, արագ և համակարգված գործելու, առաջադրված խնդիրները ճշգրտությամբ կատարելու կարողությունները, տրվել են համապատասխան հրահանգներ։