![](/banners/BeFunky-design.jpg)
Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել է ձորակում
![](https://168.am/wp-content/uploads/2020/04/AIN-prkarar.jpg)
Օգոստոսի 23-ին, ժամը 14:21-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան քաղաքի մերձակայքում գտնվող «Վերածնունդ» հուշահամալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Mersedes C 180» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ն․) դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել մոտակա ձորակը. տուժածներ չկան:
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ձորակից։