Բաժիններ՝

Վրաստանը կորոնավիրուսի չորրորդ ալիքի բարձրակետում է. COVID-վիճակագրություն

Վրաստանի համաճարակաբանները հրապարակել են կորոնավիրուսի վերջին տվյալները. վերջին 24 ժամվա ընթացքում արվել Է COVID-19-ի 22.875 թեստ եւ հայտնաբերվել վարակման 2354 նոր դեպք: Այդ մասին հաղորդվում է Stopcov.ge. կառավարական կայքում:

Համավարակի սկզբից ի վեր երկրում այսօրվա դրությամբ գրանցվել է ախտահարման 517․98 դեպք:

Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում ապաքինվել է 5200 մարդ, իսկ համավարակի սկզբից վեր հիվանդությունը հաղթահարել է 453․488 հիվանդ:

Կորոնավիրուսով պայմանավորված բարդությունների պատճառով վերջին օրվա ընթացքում մահացել է 60, իսկ համավարակի սկզբից ի վեր՝ 6831 հիվանդ:

2354 նոր դեպքերից Թբիլիսիում գրանցվել է 942-ը, Աջարիայում՝ 368, Իմերեթում՝ 316, Քվեմո Քարթլիում՝ 108, Շիդա Քարթլիում՝ 108, Գուրիում՝ 64, Սամեգրելո-Զեմո Սվանեթում՝ 156, Կախեթում՝ 166, Մցխեթ-Մթիանեթում՝ 33, Սամցխե-Ջավախքում՝ 75, Ռաչա-Լեչխումում եւ Քվեմո Սվանեթում՝ 18:

Ներկայում Վրաստանում ակտիվ դեպքերի թիվը հասնում է 56․753-ի, նրանցից 7400-ը ստացիոնար բուժման կարիք ունի, 1557-ի վիճակը ծանր է, նրանցից 361 հոգի միացված են արհեստական շնչառության սարքին: 3346 մարդ գտնվում է քովիդ-հյուրանոցներում, 46․7 մարդ բուժընթաց է անցնում տանը:

Ներկայում կարանտինային տարածքներում գտնվում է 125 քաղաքացի, ինքնամեկուսացման մեջ է 55․323-ը: Դրականության ցուցանիշը (թեստավորում անցածների ընդհանուր թվից ախտահարվածների բաժինը), օգոստոսի 22-ի տվյալներով, կազմում է 10,29 տոկոս, երկու շաբաթվա ընթացքում՝ 10,94 տոկոս, յոթ օրվա ընթացքում՝ 10,80 տոկոս:

Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել է 2020 թվականի փետրվարի 26-ին, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս