Բաժիններ՝

Նախկինում կատարված անասնագողության դեպքը բացահայտվել է

2018 թվականի հուլիսին Արագածոտնի մարզի Նորաշեն գյուղում մտել էին մի թոշակառուի գոմ և մանր եղջերավոր անասուններ գողացել՝ պատճառելով 350 հազար դրամի վնաս։ Երեք տարի առաջ կատարված գողությունը բացահայտվեց օգոստոսի 17-ին՝ ոստիկանության Արագածի բաժնի ծառայողների հետևողական միջոցառումների շնորհիվ։

Ըստ ստացված տեղեկության՝ գողությունն արել էր Արմավիրի մարզի Շահումյան գյուղում բնակվող 21-ամյա երիտասարդ, որը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Արագածի բաժին ու խոստովանեց արարքը։ Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031