Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդը» կփորձի մրցել Մադրիդի «Ռեալի» հետ

«Մանչեսթեր Յունայթեդն» արդեն սկսում է պլաններ կազմել հաջորդ ամառային տրանսֆերային պատուհանի համար: Ակումբի ղեկավարությունն ու սկաուտները կազմել են հարձակվողի դիրքի հնարավոր ուժեղացումների ցանկը, որում ընդգրկվել է ՊՍԺ-ի ներկայացուցիչ Կիլիան Մբապեն:

ESPN-ը հայտնում է, որ մանկունյանցիները մտադիր են ֆրանսիացուն հեռացնել «Ռեալից»՝ առաջարկելով նրան անձնական պայմանագրի ավելի լավ պայմաններ: Ճիշտ է, աղբյուրը նաև նշում է, որ բրիտանացիների համար դա շատ դժվար կլինի անել, քանի որ Մբապեն ինքը ցանկանում է գնալ հենց «սերուցքայինների» ճամբար, որը նա սիրել է մանկուց:

Հիշեցնենք, որ ընթացիկ արտամրցաշրջանում «Յունայթեդն» արդեն մեծ գումարներ է ծախսել Ռաֆայել Վարանի և Ջեյդոն Սանչոյի ձեռքբերման վրա:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս