
Ռոնալդուի գործակալը բանակցություններ է վարել երեք ակումբների հետ

Պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն ցանկանում է հեռանալ Թուրինի «Յուվենթուսից», իսկ նրա գործակալ Ժորժե Մենդեշն արդեն բանակցություններ է վարել երեք թիմերի հետ: Այս մասին Twitter-ում հայտնել է լրագրող Նիկոլո Շիրան:
Նրա խոսքով՝ պորտուգալացու գործակալն արդեն զրուցել է «Մանչեսթեր Յունայթեդի», «Մանչեսթեր Սիթիի» և «Ռեալի» ներկայացուցիչների հետ: Միևնույն ժամանակ, վերջիններիս ճամբար տեղափոխվելու տարբերակը քիչ հավանական է՝ կապված Ռոնալդուի և «սերուցքային» նախագահ Ֆլորենտինո Պերեսի բարդ հարաբերությունների հետ:
Բացի այդ, հաջորդ ամառ Ռոնալդուն կարող է հեռանալ «Յուվենթուսից»: Թուրինյան ակումբը նրան գնահատում է 27 միլիոն եվրո: Նշենք, որ երեկ պորտուգալացին ընդգրկված չէր «ծեր սենյորայի» մեկնարկային կազմում՝ Ա Սերիայի առաջին տուրի «Ուդինեզեի» դեմ հանդիպմանը:
Սիրարփի Աղաբաբյան