««Ռեալի» խաղից հետո մնացել է դառը համ»․Անչելոտի
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ամփոփել է Լա Լիգայի 2-րդ տուրի «Լևանտեի» հետ հանդիպման արդյունքները (3:3):
«Խաղը խելահեղ էր, չնայած մենք վերահսկում էինք այն առաջին խաղակեսում: Մենք կորցրեցինք երկու միավոր՝ առաջին խաղակեսում ունենալով իսկապես բարձր որակ:
Դժվար է բացատրել, մենք պետք է ուշադիր լինենք բոլոր մանրամասների նկատմամբ: Մնաց դառը համը: Պետք է ավելի զգույշ լինել:
Իսկոն այսօր լավագույններից էր: Կա մեկնարկային կազմ, որը կարելի է թարմացնել փոխարինումներով: Օրինակ, Բեյլի փոխարինումը կապված է կազմը թարմացնելու ցանկության հետ: Այնուամենայնիվ, պաշտպանական կենտրոնացումը պետք է լինի ավելի բարձր:
Վինիսիուսը լի է տաղանդներով: Նա պետք է գոլ խփի, բայց չգիտեմ՝ նա գոլի հեղինակ կդառնա՞, թե՞ ոչ: Այս հատկություններով դու պետք է շատ գոլ խփես: Մեզ համար դա կարևոր կլինի: Երբեմն ավելի կարևոր է ավարտել հանդիպումը, քան սկսել: Հետևաբար, երբեմն ես առանձնապես չեմ կարևորում այն, թե խաղացողը մեկնարկային կազմո՞ւմ է մտել, թե՞ ոչ:
Ինչ վերաբերում է մեր պաշտպանողական խաղին, ապա առաջին խաղակեսում մենք շատ լավ գործեցինք: Բայց մենք երկրորդ խաղակես չմտանք պատշաճ վերաբերմունքով: Սա սխալ արձագանք էր:
«Լևանտեի» երրորդ գոլը դժբախտություն է: Առաջին գոլով մենք սխալ շարեցինք գիծը, իսկ երկրորդում թույլ տվեցինք, որ մրցակիցը երեք-երկու քայլով առաջ գնա տուգանային հրապարակում, սա անընդունելի է»,- ասել է Անչելոտին:
Սիրարփի Աղաբաբյան