Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 251, մահվան՝ 11 նոր դեպք
Հայաստանում օգոստոսի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 251 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 237 885-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 10 քաղաքացի, մահացածների թիվը 4762 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք: Օգոստոսի 23-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1147 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 11 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5909-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 239 է, ընդհանուր առողջացածներինը՝ 4762, փաստացի բուժվողներինը՝ 7483: Մեկ օրում արվել է 5220 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 489 110 թեստ: