Բաժիններ՝

Ռամոսը զանգահարել է Անչելոտիին՝ օգնություն խնդրելով «Ռեալում» մնալու համար

Իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում լքեց Մադրիդի «Ռեալը» և միացավ ՊՍԺ-ին:

Աղբյուրի փոխանցմամբ ՝ Կառլո Անչելոտիին Մադրիդի գլխավոր մարզիչ նշանակվելուց հետո ֆուտբոլիստը զանգահարել է նրան շնորհավորելու համար: Զրույցի ընթացքում 35-ամյա ֆուտբոլիստը իտալացուն խնդրել է համոզել Ֆլորենտինո Պերեսին իրեն թողնել թիմում: Սակայն Անչելոտին նշել է, որ չի կարող օգնել իսպանացուն:

Ռամոսը խաղացել է Մադրիդի «Ռեալում» 2005-2021 թվականներին և այս ամառ հեռացել է թիմից ազատ գործակալի կարգավիճակով: Հուլիսի սկզբին նա երկու տարվա պայմանագիր ստորագրեց ՊՍԺ-ի հետ:

Պաշտպանը դեռ ոչ մի հանդիպում չի անցկացրել փարիզցիների կազմում, քանի որ շարունակում է ապաքինվել վնասվածքից:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս