Ճամբարակ քաղաքի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 8 մ սահել դեպի ձորը
Օգոստոսի 22-ին, ժամը 14։56-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 8 մ սահել դեպի ձորը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները ձորից դուրս են բերել «Uaz» մակնիշի ավտոմեքենան, հոսանքազրկել և փակել գազի բալոնի փականը: