ԱՄՆ դեսպանն այցելել է Երվանդ Քոչարի թանգարան
Դեսպան Թրեյսին այցելել է Երվանդ Քոչարի թանգարան՝ ծանոթանալով մեծ գեղանկարիչ-արձանագործի գեղեցիկ ու ինքնատիպ ստեղծագործություններին։
Երվանդ Քոչարի թանգարանը 2018թ․ գործակցում էր ԱՄՆ դեսպանության հետ «Շնչող արվեստ» նախաձեռնության շրջանակում, որը նպատակ ուներ նորովի ներկայացնել արվեստի գլուխգործոցները բեմադրության և տեսաարվեստի միջոցով։
Նախաձեռնության շրջանակում Քոչարի թանգարանում կազմակերպված երեկոյի վերաբերյալ մանրամասները կարող եք դիտել այս տեսանյութում։