Կյանքում ամենագեղեցիկը` սերն է, հավատարմությունը
Հավատարմության մասին շատերս ենք խոսում ու շատերիս թվում է՝ դա այնքան պարզ բան է, որ բոլորին հասանելի է: Իրականում, առաքինությունը ինքնին մեծագույն շնորհ է, հատկապես ՝ ամուսնական հարաբերություններում: Անհնարին է պատկերացնել իսկական մաքուր սեր, առանց անձնվեր, անբիծ հավատարմության: Այսօր բոլորս ձգտում ենք մեր կողքը տեսնելի միայն հավատարի մարդկանց, ում հետ հնարավոր կլինի շատ հեռուն գնալ ու վայրկյան անգամ կասկած չունենալ, որ ինչ որ պահի հուսալքություն ենք ապրելու:
Սիրել՝ նշանակում է անձը սիրահոժար զոհողության ենթարկել, տալ անձը՝ ուրիշներին ապրեցնելու համար:
Ուր սեր կա, այնտեղ կտիրի խաղաղություն, արդարություն, ճշմարտություն: Սերը մարդկանց կպահի խաղաղության և անդորրության մեջ, սիրով լցված հոգին անպարտելի կլինի մարտերում և չի նահանջի դժվարությունների առաջ: Սերը մարդկանց կբարձրացնի, կաստվածացնի, որովհետև. «Սերը համբերող է, քաղցրաբարո, սերը չի նախանձում, իրենը չի փնտրում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտության վրա» – ասում է Պողոս առաքյալն:
Հավատարմությունը՝ որպես հոգևոր արժեք, ուղղակիորեն բխում է հավատքից. հավատք ոչ միայն Աստծո, այլ նաև մարդու նկատմամաբ: Անհավատարմության իրական աղբյուրը եսասիրությունն է, երբ մեզանից բացի ոչ մեկի չենք տեսնում, կարևոր է միայն մե՛ր ցանկությունները, մե՛ր կարիքները, մե՛ր պատկերացումները և այլն:
Իսկ ամուսնական հարաբերություններում հավատարմությունը կարևոր է, քանի որ այս արժեքը միացնում ու ավելի ներդաշնակ է դարձնում զույգերին և վերացնում անհավասարությունը: Օրինակ՝ ոմանք կարծում են, թե տղամարդու դավաճանությունը ավելի քիչ դատապարտելի է քան ՝ կնոջ, բայց սեռերի փոփոխությունից մեղքը չի կորցնում իր ծանրությունը, քանի որ եկուսի պարագայում էլ այս երևույթը հավասար դատապարտելի է: