«Մարտական դիրքում ինչու՞ է եղել երեք զինվոր, եթե յոթ հոգի է նախատեսվում, որտե՞ղ են մնացած չորս զինվորները»․ Էդիկ Բաղդասարյան

Էդիկ Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Պաշտպանության նախարարի հրամանով մարտական դիրքում հերթապահությունը իրականացվում է 7 հոգով: Կարծում եմ այս հրամանը չի փոխվել: Կոռնիձորի դիրքում տեղի ունեցածի մասին Պաշտպանության նախարարության հաղորդագրությունում խոսվում է երեք զոհված զինվորի մասին:

Ու քանի որ պաշտպանության նախարարը մեր հարցումներին չի պատասխանում, լրատվական ծառայությունը՝ զանգերին, հաղորդագրություններին չի պատասխանում, ստիպված այստեղ եմ գրում՝ պատասխան ստանալու ակնկալիքով: Մարտական դիրքում ինչու՞ է եղել երեք զինվոր, եթե յոթ հոգի է նախատեսվում նախարարի հրամանով, ապա որտե՞ղ են մնացած չորս զինվորները: Եվս մի հարց՝ այդ դիրքերում տեսախցիկներ տեղադրվա՞ծ են եղել, թշնամու ուղղությունը տեսանկարահանվու՞մ էր»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031