
«Այնպես է ստացվել, որ կասկածելի կրթություն ու ոչ պակաս կասկածելի կենսագրություն ունեցող անձինք նշանակվում են մեր երկրի արտաքին-անվտանգային ոլորտի գլխավոր պատասխանատուներ․․․»

Վահե Դավթյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Միջազգային հարաբերություններ, քաղաքագիտություն, միջազգային իրավունք, միջազգային տնտեսական հարաբերություններ, միջազգային լրագրություն սովորող ուսանողներ ու երիտասարդ հետազոտողներ,
այնպես է ստացվել, որ կասկածելի կրթություն ու ոչ պակաս կասկածելի կենսագրություն ունեցող անձինք նշանակվում են մեր երկրի արտաքին-անվտանգային ոլորտի գլխավոր պատասխանատուներ՝ ԱԳ նախարար, ԱԽ քարտուղար, ԱԺ արտաքին կապերի ու եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովների նախագահներ, ԱՄՆ-ում դեսպան և այլն:
ՄԻ ՀՈՒՍԱՀԱՏՎԵՔ ու ոչ մի դեպքում մի ընդունեք տեղի ունեցողը որպես օրինաչափություն:
Այս ամենը կրում է խիստ ժամանակավոր բնույթ: Շարունակեք կրթվել ու պատրաստ եղեք ամեն պահի լծվելու Հայրենիքի շենացման գործին»: