
«Հիմա կարո՞ղ է վարչապետի աթոռին բազմածը խելամիտ բացատրություն տալ՝ այս ինչ գավառական վալս է պարում պետական պաշտոններ նշանակելիս». Սոս Հակոբյան

«Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հիմա կարո՞ղ է վարչապետի աթոռին բազմածը խելամիտ բացատրություն տալ՝ այս ինչ գավառական վալս է պարում պետական պաշտոններ նշանակելիս:
Ավելի կոնկրետ, պետք է հարցնել, թե ինչով էր պայմանավորված նախկին-ներկա ԱԽՔ-ին ԱԳՆ տեղավորելու օպերացիայի անփառունակ վախճանը: Եթե, օրինակ, ռուսներն են համապատասխան վայր ուղարկել նման նշանակման հեռանկարը, արդյո՞ք դա կապված է վերջինիս՝ աշխարհաքաղաքական դերակատարների հետ ունեցած իր ինտիմ-քաղաքական սիրախաղերով:
Իսկ եթե էվոլուցիայի արդյունքում մի քիչ քաղաքական հոտառություն ձևավորած լինեին, գոնե կճշգրտեին ժամերը գործընկերների հետ մինչև Արմեն Գրիգորյանի մերժված լինելու ապացույցը բոլորիս աչքը հանրային կերպով մտցնելը:
#համբերություն_դիվանագիտական_կորպուսին»։