«Նախնական տեղեկություններով՝ տեղի ունեցածը կապ չունի հակառակորդի գործողությունների հետ». ՊՆ-ն՝  զոհված զինվորների մասին

ՀՀ պաշտպանության նախարարությանն այսօր պաշտոնական հաղորդագրություն տարածեց, տեղեկացնելով, որ օգոստոսի 19-ին, ժամը 02։15-ի սահմաններում, հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում գտնվող մարտական հենակետում հայտնաբերվել են շարքայիններ, 2002թ. ծնված Մուրադ Աշոտի Մուրադյանի, 2002 թ. ծնված Լևոն Ռաֆայելի Հարությունյանի և 2002թ. ծնված Գոռ Արտակի Սահակյանի դիերը՝ հրազենային վիրավորումներով։

168.am-ի հետ զրույցում Պաշտպանության նախարարության լրատվական բաժնից տեղեկացրեցին, որ դեպքի հանգամանքները քննվում են։

«Ընթանում է լայն քննություն, և քանի որ դեռևս նախաքննություն է, լիարժեք որևէ բան չենք կարող ասել, սակայն նախնական տեղեկություններով՝ հակառակորդի գործողությունների հետ այս ամենը կապ չունի»,- եզրափակեցին ՊՆ լրատվական բաժնից։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031