
Եվրոպական ակումբների ասոցիացիան հետ է ընդունել մի շարք ակումբների Սուպերլիգայից հետո

Եվրոպական ակումբների ասոցիացիան (ԵԿԱ) համաձայնել է կրկին ընդունել այն 12 ակումբներից 9-ին, որոնք պատրաստվում են կազմակերպել Եվրոպայի սուպերլիգայի մաս:
«Միլանը», «Արսենալը», «Չելսին«, «Ատլետիկոն», «Ինտերը», «Լիվերպուլը», «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Տոտենհեմը» կրկին դարձան կազմակերպության անդամ:
Այս թիմերը, Մադրիդի «Ռեալի», «Բարսելոնայի» և «Յուվենթուսի» հետ միասին, դուրս եկան ECA-ից ապրիլին, երբ նրանք հրաժարվեցին ՈւԵՖԱ-ի առջև ստանձնած նախկին պարտավորություններից՝ Սուպերլիգայի մեկնարկի համար:
«ECA-ն հաշվի է առել ակումբների այն ճանաչումը, որ, այսպես կոչված, Եվրոպական Սուպեր լիգայի նախագիծը չի համապատասխանում ավելի լայն ֆուտբոլային հանրության շահերին, ինչպես նաև նրանց հրապարակային հայտարարություններն այս նախագծի ամբողջական մերժման մասին»,- ասվում է ECA-ի հայտարարությունում։
Սիրարփի Աղաբաբյան