Բաժիններ՝

ՊՍԺ-ն Ռոնալդուի հետ կապված որոշում է կայացրել

«Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի տեղափոխվի ՊՍԺ, ասում է RMC Sport-ի լրագրող Լոիկ Տանցին:

Նրա խոսքով՝ նույնիսկ, եթե հարձակվող Կիլիան Մբապպեն հեռանա փարիզյան ակումբից, ինչը փորձում է կանխել ՊՍԺ-ն, այս ամառ Ռոնալդուին ձեռք բերելու տարբերակը, միևնույն է, չի դիտարկվի:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռոնալդուն և «Յուվենթուսը» դեմ չեն բաժանվելուն, սակայն համապատասխան առաջարկներ չեն ստացել։

Իսկ ֆրանսիական աղբյուրները հայտնում են, որ ՊՍԺ-ն հաջորդ ամառ կարող է ձեռք բերել հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին:

Աղբյուրի փոխանցմամբ՝ փարիզցիների նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին գիտի, որ հարձակվող Կիլիան Մբապպեն նոր պայմանագիր չի ստորագրի ակումբի հետ: Չնայած դրան, ՊՍԺ-ն հարձակվողին բաց չի թողնի «Ռեալ» մինչև 2022 թվականի ամառ, երբ նրա պայմանագրի ժամկետը կավարտվի:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս