ԱՄՆ–ն 500 միլիոն դոլար կհատկացնի Աֆղանստանից փախստականներին օգնելու համար
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը որոշում է ընդունել 500 միլիոն դոլար հատկացնել Աֆղանստանից փախստականներին օգնելու համար: Այս մասին հաղորդել է Սպիտակ տունը:
Ինչպես ասվում է Բայդենի կողմից ստորագրված հուշագրում, որի տեքստը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, միագումար միջոցները, որը չի գերազանցում ԱՄՆ-ի 500 միլիոն դոլարը, կօգտագործվեն փախստականների, հակամարտության զոհերի եւ մյուս այն անձանց անհետաձգելի կարիքները բավարարելու համար, որոնք ռիսկի են ենթարկվել Աֆղանստանում ստեղծված իրադրության հետեւանքով:
Ավելի վաղ Պենտագոնի ներկայացուցիչները հաղորդել էին, որ ԱՄՆ-ի տարածքում գտնվող երեք ռազմակայանները (Վիրջինիայի, Տեխասի եւ Վիսկոնսինի նահանգներում) պատրաստվում են ընդունել Աֆղանստանի մինչեւ 22․000 տարհանված քաղաքացիների:
Իրադրությունն Աֆղանստանում հատկապես սրվել է վերջին շաբաթներին՝ կապված խոշոր քաղաքների վրա թալիբների հարձակման հետ: Օգոստոսի 15-ին ԶԼՄ-ները եւ աղբյուրները հաղորդել են, որ խռովարարները վերահսկում են սահմանային բոլոր անցումները: Այդ նույն օրն ավելի ուշ զինյալները հայտարարել են, որ մտել են Քաբուլ եւ իրենց հսկողության տակ վերցրել նախագահական պալատը:
Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հայտարարել է, որ հեռացել է երկրից, «որպեսզի կանխի կոտորածը»:
Օգոստոսի լույս 16-ի գիշերը «Թալիբան»-ի քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մուհամեդ Նայիմը հայտարարել է, որ պատերազմն Աֆղանստանում վերջացել է, եւ պետության կառավարման ձեւը պարզ կդառնա մոտ ժամանակներս, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: