Բաժիններ՝

ԱՄՆ-ի դեսպանը և դիվանագիտական ներկայացուցչության աշխատողները շարունակում են աշխատել Քաբուլում

Ռոս Ուիլսոնը հայտնել է, որ ինքը եւ ԱՄՆ-ի դեսպանության մյուս աշխատակիցները շարունակում են աշխատել Քաբուլում՝ վտանգի մեջ գտնվող հազարավոր ԱՄՆ-ի քաղաքացիների եւ աֆղանցիների օգնելու համար:

«Չնայած ստահոդ հաղորդագրություններին, ԱՄՆ-ի դեսպանատան անձնակազմը եւ ես մնում ենք Քաբուլում եւ ջանասիրությամբ աշխատում, որպեսզի օգնենք հազարավոր ԱՄՆ-ի քաղաքացիներին եւ խոցելի աֆղանցիներին: Մենք շարունակում ենք մեր գործը: Մեր հավատարմությունն աֆղանցի ժողովրդին մնում է անփոփոխ»,- ասվում է դեսպանի՝ Twitter-ում զետեղված հայտարարության մեջ:

Իրադրությունն Աֆղանստանում հատկապես սրվել է վերջին շաբաթներին՝ կապված խոշոր քաղաքների վրա թալիբների հարձակման հետ:

Օգոստոսի 15-ին ԶԼՄ-ները եւ աղբյուրները հաղորդել են, որ խռովարարները վերահսկում են սահմանային բոլոր անցումները: Այդ նույն օրն ավելի ուշ զինյալները հայտարարել են, որ մտել են Քաբուլ եւ իրենց հսկողության տակ վերցրել նախագահական պալատը: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հայտարարել է, որ հեռացել է երկրից, «որպեսզի կանխի կոտորածը»:

Օգոստոսի լույս 16-ի գիշերը «Թալիբան»-ի քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մուհամեդ Նայիմը հայտարարել է, որ պատերազմն Աֆղանստանում վերջացել է, եւ պետության կառավարման ձեւը պարզ կդառնա մոտ ժամանակներս, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս