Բաժիններ՝

Ավելի քան 200 ուխտավոր այցելել է Արցախի Ամարաս վանական համալիր. ռուս խաղաղապահներն ապահովել են նրանց անվտանգությունը

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովել են ավելի քան 200 ուխտավորների անվտանգությունը Լեռնային Ղարաբաղի սահմանազատման գծի մոտ գտնվող Ամարաս վանական համալիր այցելելիս, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

«Խնդիրն է ուխտագնացներին ուղեկցել Ամարասի վանական համալիր: Այս համալիրը գտնվում է սահմանազատման գծի մոտ, ուստի անհրաժեշտ է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայությունը», – ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Դանիիլ Նիկիտինը:

Ռուս խաղաղապահները ուղեկցել են Ստեփանակերտից Մարտունու շրջան ժամանած ուխտավորներին, որոնք ներկա էին Հայ առաքելական եկեղեցու վանքում մատուցված պատարագին:

Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Հայաստանի Հանրապետության վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն, 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից սկսած՝ կրակի և ռազմական գործողությունների ամբողջական դադարեցում է հաստատվում Լեռնային Ղարաբաղում:

Համաձայնագրի ստորագրման արդյունքում վանքը մնում է Լեռնային Ղարաբաղի վերահսկողության տակ գտնվող շփման գծին մոտ և ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում: Ռուս խաղաղապահներն ամեն օր հսկում են վանքը, որի վրա տեղադրված է Ռուսաստանի դրոշը, նրանք ուղեկցում են Ստեփանակերտից ժամանած ուխտավորներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031