Բաժիններ՝

Ավտովթար՝ Սևան-Իջևան ճանապարհին․ կա տուժած

Օգոստոսի 17-ին, ժամը 03:32-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Օրսետտո» լողափի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սևան-Իջևան ավտոճանապարհի 67-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1993 թ.) բախվել է ճամփեզրին կայանած «MAZ» մակնիշի կցորդիչով բեռնատարին (վարորդ՝ Ն․ Ա․). «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում:

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենայից դուրս են բերել Ա. Ա․-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է Սևան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս