Բաժիններ՝

Վրաերթի ենթարկված 37-ամյա տղամարդը մահացել է

Օգոստոսի 10-ին, ժամը 02.50-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայում իրար էին բախվել «Նիսան» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, ապա մեկ այլ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը նույն վայրում վրաերթի էր ենթարկել առաջին «Մերսեդեսի» 31-ամյա վարորդ Արտյոմ Լևոնյանին և երկու ուղևորներին:

Օգոստոսի 14-ին հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ վրաերթի ենթարկված և իրենց մոտ բուժօգնության «Նիսանի» 37-ամյա ուղևոր Կարեն Խաչատրյանը մահացել է:

Կատարվում է քննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս