Արշակ Կարապետյանը ներկայացրել է պաշտպանության նախարարի նորանշանակ տեղակալ Կարեն Բրուտյանին

Օգոստոսի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը վարչական համալիրում ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմին է ներկայացրել ՀՀ պաշտպանության նախարարի նորանշանակ տեղակալ Կարեն Բրուտյանին:

Շնորհավորելով նոր պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ Արշակ Կարապետյանը անդրադարձել է Կարեն Բրուտյանի անցած աշխատանքային ուղուն, նախկինում զբաղեցրած պատասխանատու պաշտոններին:

Ընդգծելով, որ մինչև այս Կարեն Բրուտյանը պատշաճ մակարդակով կատարել է ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալի պարտականությունները՝ ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը վստահություն է հայտնել, որ նոր պաշտոնում ևս նա առավելագույն ջանք ու նվիրում կներդնի՝ իր աշխատանքային հարուստ փորձով նպաստելով պաշտպանական գերատեսչությունում գնումների գործընթացի արագ և որակով կազմակերպմանը, ֆինանսական հոսքերի ճիշտ, արդյունավետ և նպատակաուղղված կառավարմանը: Արշակ Կարապետյանը Կարեն Բրուտյանին մաղթել է հաջողություն և արգասաբեր գործունեություն։

Կարեն Բրուտյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել, որ արվելու է ամեն ինչ՝ միասնական ջանքերով առկա խնդիրները լուծելու համար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031