 
                        Աֆղանստանում ՀՀ քաղաքացիների առկայության վերաբերյալ որևէ տեղեկություն տվյալ պահին չկա. ԱԳՆ
 
                                    ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տարբեր խողովակներով աշխատանքներ է տարել այս ուղղությամբ, կատարվել են ճշգրտումներ, բայց տվյալ պահին չկա որևէ տեղեկություն՝ Աֆղանստանում ՀՀ քաղաքացիների առկայության վերաբերյալ։ Այս մասին «Արմենպրես»-ի՝ Աֆղանստանում ՀՀ քաղաքացիների առկայության վերաբերյալ հարցին ի պատասխան նշել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:
Հարկ է նշել նաև, որ ՀՀ քաղաքացիների կողմից նույնպես որևէ դիմում չի ստացվել։
Ճշգրտող աշխատանքները շարունակվում են։
Նախարարությունից խնդրում են, որ անհրաժեշտության դեպքում ԱԳՆ հետ կապ հաստատեն թեժ գծի բջջային հեռախոսահամարով` +37455620111 (նաև Whatsapp, Viber), կամ [email protected] էլ.փոստի միջոցով։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        