 
                        Սիսիանի համայնքի ղեկավարը հրաժարականի դիմում է ներկայացրել
 
                                    Սիսիանի համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին դիմում է ներկայացրել Արթուր Սարգսյանը, ով «Հայաստան» դաշինքի ցուցակով ԱԺ պատգամավոր է ընտրվել հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա պաշտպան Էմին Խաչատրյանը:
«Տեղեկացնում եմ, որ ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, ցանկանալով զբաղվել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի լիազորություններից բխող գործունեությամբ, 2021թ. օգոստոսի 16-ին ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանուն ներկայացրել է Սիսիանի համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին դիմում«,- գրել է Խաչատրյանը:
Արթուր Սարգսյանն ԱԺ պատգամավոր է ընտրվել «Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակով:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        