
Ջուր հավաքեք

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. օգոստոսի 17-ին ժամը 13.00-24.00 կդադարեցվի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
– Քանաքեռի 1-17 փողոցներ, Ֆանարջյան և Զաքյան փողոցներ, Ծարավաղբյուրի փողոցի 1-53 համարներ, Բեստ Լայֆ բժշկական կենտրոն, Ուռուցքաբանության ազգային կենտրոն և Սարկավագի փողոց՝ բացառությամբ 126, 128, 145-151 շենքերի իրենց կոտորակներով:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: