Բաժիններ՝

Հանուն Մբապեի, «Ռեալը» ցանկանում է վաճառել հնարավորինս շատ ֆուտբոլիստների

Մադրիդի «Ռեալն» ամեն ինչ կանի այս ամառ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեին գնելու համար:

Մադրիդյան ակումբը մտադիր է վաճառել հնարավորինս շատ խաղացողների, որպեսզի միջոցները ուղղի Կիլիանի գնմանը:

«Ռեալը» կցանկանար բաժանվել Գարեթ Բեյլից և Իսկոյից, ովքեր ունեն շատ բարձր աշխատավարձ: Հավանական է, որ ակումբը լքեն Մարտին Էդեգորդն ու Լուկա Յովիչը:

«Մինչև օգոստոսի 31-ի վերջին րոպեն պարզ չի լինի, թե ով է հեռանում և ով է գալիս: Գլխավոր նպատակը Մբապեի հետ պայմանագիր կնքելն է: Դա անելու համար հարկավոր է ազատվել Բեյլից, Իսկոյից եւ մյուսներից:

Մինչ այդ պահը անհնար է ասել, թե ով կմնա «Ռեալում»,-ակումբում տիրող իրավիճակին ծանոթ աղբյուրի խոսքերն են մեջբերում իսպանական լրատվամիջոցները:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031