«Սպասվում են կոշտ գործողություններ, որոնց շարժիչ ուժը տարածաշրջանային շահերով հետաքրքրված մեծ խաղացողներն են». Սենոր Հասրաթյան

Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանին խելամիտ ու կառուցողական բանակցությունների դաշտ բերելու համար գոյություն ունի մեկ ճանապարհ՝ վերականգնել այն ռազմաքաղաքական իրադրությունը, որն առկա էր մինչև 2020թ. սեպտեմբերի 27-ը: Հավատալ, որ այսօրվա մեր իշխանություններն ընդունակ են ստեղծելու նման հնարավորություն, միանշանակ, անիրատեսական է…

Սակայն, դա ամենևին չի նշանակում, որ Ադրբեջանն այլևս հասել է իր վերջնական նպատակին, և դա անշրջելի է…

Աշխարհաքաղաքական զարգացումների արդի դինամիկան, որքան էլ ստվերային ու աննկատ, բայցևայնպես, հուշում է, որ հակառակ մեր պարտվողական իշխանությունների կողմից դրսևորվող «խաղաղապաշտ» ու անհեռատես ցանկություններին, սպասվում են կոշտ գործողություններ, որոնց շարժիչ ուժը, ինչպես միշտ, եղել, կան ու մնալու են տարածաշրջանային շահերով հետաքրքրված մեծ խաղացողները…

Նրանք դա անելու են առանց մեր կարծիքը հաշվի առնելու, բայց մեր միջոցով…»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031