Բաժիններ՝

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիխտենշտայնի վարչապետին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիխտենշտայնի Իշխանապետության վարչապետ Դանիել Ռիշին՝ Ազգային տոնի առթիվ: Ինչպես տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը, ուղերձում ասվում է․

«Ձերդ Գերազանցություն,

Շնորհավորում եմ Ձեզ և Լիխտենշտայնի Իշխանապետության բարեկամ ժողովրդին Ազգային տոնի առթիվ:

Կարևորում եմ մեր երկու երկրների միջև ձևավորված համագործակցությունը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում: Լիահույս եմ, որ մեր համատեղ ջանքերով ու նախաձեռնություններով նոր ազդակ կհաղորդենք մեր գործընկերությանը՝ ի շահ մեր ժողովուրդների:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Լիխտենշտայնի ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն», – ասված է ՀՀ վարչապետի ուղերձում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031