Բաժիններ՝

Վրաստանը 52 տոննա հիվանդ կարտոֆիլ է վերադարձրել Թուրքիային

Վրաստանի ֆինանսների նախարարության հարկային ծառայությունը 52 տոննա վարակված կարտոֆիլ է առգրավել «Սարպի» մաքսակետում (վրաց-թուրքական սահման)։

Մաքսատան աշխատակիցները ստուգման համար կանգնեցրել են կարտկոֆիլով բեռնված երկու բեռնատար: Վերցված նմուշների լաբորատոր հետազոտության արդյունքում Մաքսային դեպարտամենտի սանիտարական, ֆիտոսանիտարական եւ անասնաբուժական հսկողության բաժնի աշխատակիցները հայտնաբերել են կարանտինային վնասակար օրգանիզմներ:

Պարզվել է որ կարտոֆիլը հիվանդ է: Վրաստանի կառավարության թիվ 463 որոշման համաձայն, նշված բեռը վերադարձվել է արտահանող երկրին՝ Թուրքիային, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031