Ֆուտզալի կանանց ազգային հավաքականը պատրաստվում է Եվրոպայի առաջնությանը
Հայաստանի ֆուտզալի կանանց ազգային հավաքականը մարզական հավաք է անցկացնում ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Գլխավոր մարզիչ Զոհրաբ Նիազյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտզալիստներին․
Մարիամ Նալբանդյան – «Հայասա»
Օլգա Մելքոնյանց – «Հայասա»
Քրիստինե Պապիկյան – «Շիրակ»
Նորա Եղյան – «Փյունիկ»
Անյուտա Գալստյան – «Փյունիկ»
Անեթ Մեհրաբյան – «Փյունիկ»
Հեղինե Չոփիկյան – «Փյունիկ»
Անի Ղուկասյան – «Փյունիկ»
Քրիստինե Մանգասարյան – «Փյունիկ»
Աննա Կարապետյան
Անի Կարապետյան
Օլգա Օսիպյան
Մարիամ Պետրոսյան
Անահիտ Կարախանյան
Մարիամ Թորգոմյան
Ազգային հավաքականը օգոստոսի 14-ին կմեկնի Մոլդովա, որտեղ կմասնակցի կանանց ֆուտզալի Եվրոպայի առաջնության նախնական փուլին։ B խմբում մեր թիմի մրցակիցները կլինեն Մոլդովայի, Նիդերլանդների, Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականները։