
Ռուս խաղաղապահները մոտ 40 լիտր արյուն են հանձնել Արցախում հիվանդների համար. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները մոտ 40 լիտր արյուն են հանձնել հիվանդանոցներում բուժվող եւ սահմանազատման գծի մոտ գտնվող հեռավոր շրջանների քաղաքացիների համար: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:
Զինծառայողների կողմից արյան հանձնումը տեղի է ունեցել կամավոր հիմունքներով` ի պատասխան տեղական իշխանությունների` Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնին ուղղված օգնության դիմումին:
Մոտ 100 ռուս զինծառայող արձագանքել է կոչին եւ կամավոր հանձնել իրենց արյունը: Արյան նմուշառումն իրականացվել է խաղաղապահ զորախմբի հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանման մասնագետների կողմից` Ստեփանակերտ քաղաքի արյան փոխներարկման բաժնի հիման վրա:
Ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Մաքսիմ Պուգաչովը պատմել է, որ մինչ ընթացակարգի սկսվելը չափվել է յուրաքանչյուր զինծառայողի արյան ճնշումը, անցկացվել է բողոքների հետազոտություն եւ լրացվել են անհրաժեշտ հարցաթերթիկները: «Արյան հանձնման ընթացակարգի ավարտին յուրաքանչյուր զինծառայողի տրվել է լրացուցիչ սննդի չափաբաժին` շոկոլադի, հյութի եւ բլիթների տեսքով: Բացի այդ, բոլոր արյան դոնորներին լրացուցիչ հանգստյան օր կտրամադրվի»,- ամփոփել է նա: